«Դուք շուն եք, հայրենասերից մինչև շուն մի քայլ ա». Հովհաննես Դավթյանը` իր ներկայացմանը պաստառ պարզածներին
![]() Ինչպես հայտնել ենք, երեկ երիտասարդներն ակցիա են իրականացրել Մարզահամերգային համալիրում՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման սկզբում: Նրանք պարզել էին «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառներ են։ Այսօր երգիծաբանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, թե վերջերս «ինչքան կեղտոտ քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում: Ակցիա իրականացնող տղային նա անվանեց «անշնորք, անդաստիարակ սապլյակ», որը «վճարվում է»: «Ինչից եմ ես դա ենթադրում, որ արդեն շենքի մոտ, երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն սպասում էր փաստաբանը, ու նաև քաղմասում է իրեն փաստաբան սպասել: Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ ա: Գոնե վերջում անեիր, որ չխանգարեիր իմ ստեղծագործական երեկոյին: Բա որ պրոֆեսիոնալ չլինեի ու խառնվեի իրար: Դուք այ էդ տեսակ կարևոր բաներ եք վտանգի ենթարկում: Ղուրբան եղեք իմ պրոֆեսիոնալիզմին: Ստեղ չի քննարկվում, թե ես քաղաքական ինչ ուղղվածություն ունեմ, չունեմ, իհարկե, դուք լավ գիտեք: Ցավում ա իմ սիրտը տարածքների կորստից, բայց էդ հարցերը ուրիշ հարթակներում կարելի է քննարկել, եթե ես էդ թեմայով բան ունենամ, կարող եմ ասել: Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, որ գաք, իմ ներկայացման սկզբում պաստառ պարզեք, գաք ձեր սևը խառնեք իմ սպիտակին, յան տվեք: Մենակ պոռնիկը կարա տենց բան անի»,- հայտարարեց նա: |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
