«Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։ Նաիրա Մարտիրոսյանը հարցրել է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»: Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, Եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել միայն Եկեղեցու վրա, նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ՝ քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ |
Հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)
32Երեկ, 23:54ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության դեմ քրեական վարույթ է նախաձեռնել
51Երեկ, 23:36«Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 60.000 քաղաքացի». «Ազգային ճակատ»
47Երեկ, 23:30Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն
45Երեկ, 23:24«Բայց կտա՞ հրաժարական». «Սիրով կտա». Բագրատ Սրբազանը զրուցում է լրագրողների հետ (տեսանյութ)
45Երեկ, 23:18«Քոչարյանն ընտրություններից առաջ էլ էր հանրահավաք արել ու ավելի շատ մարդ էր հավաքել, քան այսօր». Վահագն Ալեքսանյան
76Երեկ, 22:54