ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության դեմ քրեական վարույթ է նախաձեռնել
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։ Հաշվի առնելով, որ ստացված հաղորդման մեջ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով»։ |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18