Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.

«ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում մեկնարկող բանակցությունները»․ Պետդեպ

270
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 13:24
«ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում մեկնարկող բանակցությունները»․ Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցությունները։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ նշելով․ «Ինչպես բազմիցս նշել ենք՝ մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»։