Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

Բագրատ Սրբազանը` իր դեմ քրգործ հարուցելու մասին

217
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 15:18
Բագրատ Սրբազանը` իր դեմ քրգործ հարուցելու մասին

Հանապետության հրապարակում դիմելով ներկաներին՝ Բագրատ Գալստանյանը հայտնեց, որ այժմ ճանապարհներ փակելու ժամանակ չի, դրա ժամանակը կգա, հիմա հանգստանալու ժամանակն է: Նա նաև անդրադարձավ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրերին. «Այսօր մի լուր եղավ, որ քրեական վարույթ են հարուցում իմ նկատմամբ, որ ուզում են մեկուսացնեն: Ուրեմն, մեր պետության մեջ ինստիտուտն ինքը չի հայտնում, չի գործում, թերթերն են նման բաները հայտնում, օրինակ՝ «Հրապարակ»-ը, «Հայկական ժամանակ»-ը: Այդ լուրը տվյալ անձին ՔԿ-ն չի հայտնում, բայց թերթը գիտի արդեն: Դա նշանակում է, որ այդ ինստիտուտը ժողովրդին չի ծառայում, պետությանը չի ծառայում, անհատներին ու քմահաճույքներին է ծառայում»: