Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու». Բագրատ Սրբազան

200
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 15:48
«Բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու». Բագրատ Սրբազան

«Էս մարդիկ միամիտ, պատահական ընկել են այդ աթոռի վրա և կարծում են՝ իրենց տնից են բերել, իրենց տուն էլ տանելու են: (Ներկաներից մեկն արձագանքեց՝ տո տուն են ունեցել, որ տուն բերեն): Սկզբունքորեն ես ոչ ցանկություն, ոչ ձգտում ունեմ վարչապետ դառնելու, մի վախեցեք: Բայց, ինչպես այսօր ասել եմ, մոլորեցնող պոպուլիզմի ձևով Կառավարության ղեկավարն ասում էր, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև ժողովրդի գրածը չէ սա: Թե ժողովուդը ոնց պիտի Սահմանադրություն գրի, ոչ ոք չգիտի: Հիմա բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու: Հետևաբար, ինչպես ժողովուրդը որոշի, աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ:

Բայց էլի եմ ասում՝ ես բացարձակ ոչ ձգտում, ոչ ցանկություն ունեմ: Իմ պայքարը մեկ բանի համար է՝ հայրենիք և պատիվ ունենալու: Որպեսզի ննջելուց գլուխս հանգիստ գնամ, նզովված չգնամ, այլ օրհնված գնամ, այլապես այս կյանքը արժեք չունի ոչ մի ձևով»,- հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: