Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»․ Լավրով

117
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 15:00
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»․ Լավրով

Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Երբ ասում են, թե ՀԱՊԿ-ն չի որոշել՝ որտեղ է Հայաստանում իր պատասխանատվության գոտին, պետք է նշել, որ Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում էին, որ պատրաստ են հարգել սահմանները՝ համաձայն 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի։ Սակայն զուգահեռաբար ստեղծվեց սահմանազատման հանձնաժողով։ Իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել»,-ասել է Լավրովը։