Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. #ABC

1526
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 09:24
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. #ABC

Իրանի Սպահան նահանգի հյուսիս-արևելքում 3 պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ պայթյունի վայրից ոչ հեռու տեղակայված է Իրանի ռազմաօդային ուժերի բազան։

ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ գիշերն Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտին։ Պայթյունները հնչել են Սպահան նահանգի միջազգային օդանավակայանի շրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դադարեցվել է ավիահաղորդակցությունը Սպահանում, Շիրազում և Թեհրանում։