Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

«Ունենք անակնկալներ, որոնք հանրությանը կներկայացնենք դատարանին ներկայացնելուց հետո». Ռուբեն Մելիքյան

329
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 19:36
«Ունենք անակնկալներ, որոնք հանրությանը կներկայացնենք դատարանին ներկայացնելուց հետո». Ռուբեն Մելիքյան

«Մեր խնդրանքով վարույթին միացել է Արամ Վարդևանյանը»,- Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաև խոսեց դատարանին ներկայացվող «անակնկալի» մասին. «Ես տեղեկացա, որ ՔՊ-ականներն ասում են՝ դե ո՞ւր է, լուսանկարներ փոխանցեք: Մարդը գտնվում է անզատության մեջ, լուսանկարներ անելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, այնուամենայնիվ, ունենք որոշակի անակնկալներ այս հարցում, որոնք հանրությանը կներկայացնենք դատարանին ներկայացնելուց հետո: Դրանք օբյեկտիվ դիտորդի, անգամ՝ թերահավատների մոտ կվերացնեն կասկածները»: