«ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի». Թասմագամբետով
![]() Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը խոսել է Հայաստանի ղեկավարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունների, ՀԱՊԿ խաղաղապահ աշխատանքի և Եվրասիայում անվտանգության իրավիճակի մասին։ — Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շատ են շահարկումները ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի հետագա մասնակցության թեմայով։ Հայաստանում պաշտոնյաները բավականին կոշտ հայտարարություններ են անում. ինչպե՞ս եք տեսնում կազմակերպության և Հայաստանի Հանրապետության հետագա փոխգործակցությունը: — Երևանն, իսկապես, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են՝ ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց՝ նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել։ — Այնուամենայնիվ, քարտուղարությունը և Դուք՝ որպես կազմակերպության գլխավոր վարչական անձ, ակնկալու՞մ եք Հայաստանից նման հայտարարություն։ — Ե՛վ ես, և՛ քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի և կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ որոշ իրադարձություններ և տրամադրություններ հայաստանյան էլիտաների մոտ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
143Երեկ, 12:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
13803.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
11403.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
11903.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
14702.04.2026, 17:30
««Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
15701.04.2026, 15:30
