Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ․ #Times
2127
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 12:06
![]() Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել Թագավորությունից արտաքսվող անօրինական ներգաղթյալներին: Ինչպես հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Թերթը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել անօրինական ներգաղթյալներին, որոնք արտաքսվում են Թագավորությունից: Ինչպես նշում է թերթը, տեխնիկական բանակցությունները Երևանի հետ Լոնդոնը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին այցելեց Հայաստան: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
