Ցեղասպանության սպառնալիքը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ Լեմկինի ինստիտուտ
Մեկ ամիս է անցել Հայաստանի ինքնիշխան Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սպառնալիքների մասին մեր վերջին նախազգուշացումից։ Այս մասին ասվում է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։ «Այժմ մենք հրապարակում ենք երրորդ նմանատիպ հաղորդագրությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի աճող հռետորաբանությունն ու պահանջները, ինչպես նաև Ադրբեջանի վերջին հարձակումները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա: Ավելի վաղ մենք հրապարակել էինք բազմաթիվ հաղորդագրություններ Արցախի Հանրապետության վերաբերյալ, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բռնազավթվել էր Ադրբեջանի կողմից և զրկվել իր բնակչությունից։ Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության սպառնալիքը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ըստ երևույթին, Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացիայի ռազմավարությանը։ Ներկայումս նա ձգտում է վերահսկողություն հաստատել ՀՀ Տավուշի մարզի 8 գյուղերի նկատմամբ։ Նրա նպատակն է վերահսկել հայկական պետության ողջ տարածքը և Ադրբեջանի մայրցամաքային մասը միավորել Թուրքիայի հետ։ Հայաստանի համար վտանգը դարձել է լուրջ, ինչը պահանջում է անհապաղ և համակարգված ուշադրություն միջազգային հանրության կողմից: Անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ կանխելու տարածքային օկուպացիայի և ցեղասպանության ևս մեկ դեպք, ինչպիսին տեղի ունեցավ Արցախում ընդամենը վեց ամիս առաջ։ Տավուշի մարզում տեղի ունեցած այս անհետաձգելի իրադարձությունները, ըստ երևույթին, վկայում են Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին։ Այժմ Ադրբեջանն ավելի է ակտիվացրել իր տարածքային պահանջները։ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է 31 գյուղերի նկատմամբ ադրբեջանական օկուպացիան։ Կարևոր է ընդգծել, որ քննարկվող 31 գյուղերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և տարբերվում են անկլավա-էքսկլավային տարրից, որը դարձել է էական գործոն, որն էլ նպաստել է 2 երկրների միջև սահմանազատման գործընթացի ձգձգմանը»,- նշում է Լեմկինի ինստիտուտը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18