Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Մարդ պիտի տգետ լինի կամ դավաճան, որ Արևմտյան Հայաստանը մերժի»․ Արամ Մանուկյան

43
Այսօր, 21:42
«Մարդ պիտի տգետ լինի կամ դավաճան, որ Արևմտյան Հայաստանը մերժի»․ Արամ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը ինքնության ոչնչացման ծրագիր է իրականացնում»,- «Նյուզ․ամ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ցանկացած ժողովուրդ փորձում է հիմքեր գտնել, որոնց շուրջ կարող է համախմբել հասարակությանը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Բանակի սրբագործումը մեծ սխալ անվանելը լրջագույն դավաճանություն է ինքնապաշտպանության համակարգին․․․

Արևմտյան Հայաստանի վերաբերյալ արտահայտված հիմարությունը ի՞նչ է նշանակում։ Նույնիսկ Սփյուռքն արդեն ձեռքերը լվացել է Հայաստանից, քանի որ նրա գոյությունը կապված է Արևմտյան Հայաստանի հետ, որը հայության ինքնության կարևոր առանցքներից մեկն է․․․ Նիկոլին կարող եմ առաջարկել Հռոմ գնալ, Հռոմի կենտրոնական հրապարակում կան 3 հազար, 2 հազար տարվա քարտեզներ՝ քանդակված, որտեղ Հայաստանը կա, եվրոպական բոլոր քարտեզներում Արևմտյան Հայաստանը կա։ Մարդ ինչքան տգետ, չկարդացած կամ դավաճան պիտի լինի, որ այդ պատմական իրողությունը մերժի»։

«Մարդ պիտի տգետ լինի կամ դավաճան, որ Արևմտյան Հայաստանը, որպես պատմական իրողություն, մերժի»․ Արամ Մանուկյան