Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ինձ միշտ թվացել է՝ մենք շտապօգնության մեքենային դիմավորում ենք քաղաքավարությունից ելնելով»․ Փաշինյան

138
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 12:00
«Ինձ միշտ թվացել է՝ մենք շտապօգնության մեքենային դիմավորում ենք քաղաքավարությունից ելնելով»․ Փաշինյան

«Ինձ միշտ թվացել է՝ մենք շտապօգնության մեքենային դիմավորում ենք քաղաքավարությունից ելնելով, բժշկի հանդեպ առանձնակի վերաբերմունքից, պարզվում է՝ հասցեների ստանդարտ չունենք ու դժվարանում ենք բացատրել, թե այդ հասցեն որտեղ է գտնվում»,-Կառավարության նիստի ժամանակ, պետական ստանդարտացման ծրագրի քննարկման ժամանակ, ծիծաղը չզսպելով, ասել է վարչապետ Փաշինյանը։ Ծրագրի փաթեթում ներառված է 12 չափորոշիչ, որոնք վերաբերվում են տարածական տվյալներին՝ հասցեներին, նման ստանդանդարտի ընդունումը թույլ կտա պետական մարմիններին մեկ միասնական ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազա, ինչը կօգնի, օրինակ, շտապօգնություն կանչելիս ստիպված չդիմավորել բժիշկներին՝ հասցեն ցույց տալու համար։