«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան
![]() «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Արամ Ասատրյանի որդիները, թոռները չեն ծառայել հայոց բանակում: «Գրիշա Արտաշի Ասատրյան՝ չի ծառայել բանակում, ԱՄՆ քաղաքացի: Արամ Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Արման Տիգրանի Ասատրյան՝ չի ծառայել բանակում: Էջմիածնում ունեն բարեկամություն, ոչ մեկ չի ծառայել բանակում... Եթե մենք նորմալ ազգ լինեինք, էս մարդկանց ներկայությունը չպիտի հանդուրժեինք: Ընկեր Արտաշ և Տիգրան Ասատրյաններ, նորմալ երկիրը ձեզ կհետապնդեր. դուք, ձեր երեխեքը, ձեր բարեկամությունը չի ծառայել: Իշխանության գալու դեպքում՝ ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ, ձեր եղած-չեղածը բռնագրավեմ: Ձեր երգերն ու ձայնագրությունները արգելվելու են: Որ ռեստորանն ու օբյեկտը ձեր երգերը միացրեց, լիցենզիայից զրկվելու է: Դուք իրավունք չունենք երգել «Հայաստան», «Արարատ», երբ սաղ գերդաստանով բանակից փախած եք: Մինչև պետությունը նման ռադիկալ մոտեցում ցույց չտա դավաճանների նկատմամբ, պետությունը պետություն չի կարող դառնալ»,- հայտարարել է Վարդան Ղուկասյանը: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

Սոնա Ռուբենյանը որդի է ունեցել (լուսանկար)
8620:42
Հայտնի է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը (տեսանյութ)
85207.09.2026, 10:13
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
78430.08.2026, 18:54
«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
20126.08.2026, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
40224.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
14824.08.2026, 10:12
