Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Բա ինչո՞ւ էր Փաշինյանը ոսկեպարցիներին ահաբեկում պատերազմով». Ոսկան Սարգսյան

154
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 16:48
«Բա ինչո՞ւ էր Փաշինյանը ոսկեպարցիներին ահաբեկում պատերազմով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը երեկ հայտարարել է, որ որոշված չէ, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը Տավուշի մարզից է սկսվելու։ Որոշված չէ, բա դրանից ավելի քան երկու շաբարթ առաջ՝ մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի քարտեզի մակետը ցուցադրելով՝ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ էր պատերազով ահաբեկում՝ ասելով, որ եթե մինչև շաբաթվա վերջ 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին չհանձնենք, Ադրբեջանը, Թուրքիան պատերազմ են սկսելու Հայաստանի դեմ։ Գուցե Ալիևը Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի և այլոց հարցազրույցներով, դրանցում Նիկոլ Փաշինյանի մասին վարկաբեկիչ նյութերով վախեցնում էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա առաջին փուլում 4 գյուղերի տարածքները հանձնի, հետո, նույն շանտաժի ներքո, էլի 4 գյուղեր հանձնի և այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանագոտու բնակիչների մեջ պատերազմի վախ սերմանելը չաշխատեց և դա միայն սկիզբն է․․.»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան