Նորածնի մահվան դեպք՝ Երևանում
Երեկ՝ ապրիլի 3-ին, ֆոտոլրագրող Գ. Շամշյանին է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը՝ զայրույթն ուղղելով Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։ Վ․ Աբրահամյանն ասել է․ «2 ամիս սպասել ենք «Մարգարյան» հիվանդանոցից լավ լուրի։ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին բերել ենք նշված կենտրոն։ Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։ Երեխաներին անուններ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդն ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։ Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնոջս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչո՞ւ կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման փնթի ծնունդ ընդունեն բժիշկները։ Ծնունդ ընդունող բժշկուհին ասում է, թե բաժնի վարիչը արգելել է, որ կեսարյան անեն, քանի որ վստահ էր, որ կինս իր ուժերով երկվորյակներին լույս աշխարհ կբերի։ Արդեն դիմել ենք ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից մեզ հայտնել են, որ կազմել են նյութեր և դիմումի հետ փոխանցել են քննչական բաժին։ Հիմա սպասում ենք, որ քննիչը մեզ կկանչի։ Ճիշտ է, մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի նման բժիշկները, որոնց պատճառով դեռ լույս աշխարհ չեկած երեխաներ են մահանում, պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30