Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, գոնե դուք մի՛ խոսեք». Տիգրան Ավինյան

137
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 18:24
«Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, գոնե դուք մի՛ խոսեք». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի համատարած հատման դեմ բողոքող քաղաքացիների շարքում էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա բողոքի ձայնը քաղաքապետ Ավինյանը փորձեց լռեցնել. «Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, խնդրում եմ, գոնե դուք մի խոսեք, էլի»:

Նշենք, որ Վիկտոր Մնացականյանի հորը պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը գտվում է Ծովակալ Իսակովի պողոտայում:

Այս թեմայի շուրջ տարիներ առաջ Վիկտոր Մնացականյանն ասել էր. ««Երևանյան գիշերներն» անօրինական չէ, զբոսայգու մեջ չէ և «Երևանյան գիշերում» ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է»: