«Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել
![]() Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրը, որը «Mobile Centre» բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են: Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ: «Դիլիջան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը՝ գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, հայտնել են հետևյալը. «Մահացած աղջիկն աշխատում էր նշված «Mobile Centre»-ում, և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
6019:20
Բուլղարիայի ռազմական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
26815:54
Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
24314:48
Չինաստանում փոթորկի պատճառով ավելի քան 1 մլն մարդ է տարհանվել (տեսանյութ)
32513:29
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ կան զոհեր (տեսանյութ)
27713:12
Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
356Երեկ, 19:24
