Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. թեժ պայքար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 13:30-ին, շատ թեժ է անցնելու։ Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն և վստահում են գրեթե բոլորը։ Հավելենք նաև, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ և տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ և անմիջական հրահանգներով։ Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թևի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, և նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ ևս արմատավորել իշխանական թեզերը»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
