Ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանը ՌԴ-ում մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու
896
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 16:54
![]() Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը մահացու վրաերթի է ենթարկել ՌԴ ՃՈ աշխատակցին և վարորդին։ Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, վթարը տեղի է ունեցել մարտի 23-ին՝ Ստրավրոպոլի երկրամասում։ Արմեն Ֆիշյանն իր ամենագնացով ուղևորվում էր Միներալնիե Վոդի։ «Կավկազ» ավտոճանապարհի 284-րդ կմ-ին վերջինս վրաերթի է ենթարկել ոստիկանության լեյտենանտին և վարորդին, որին ՃՈ աշխատակիցը կանգնեցրել էր՝ տուգանելու համար։ Արդյունքում երկուսն էլ մահացել են։ Դրանից հետո Ֆիշյանը փախուստի է դիմել։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ Ֆիշյանը պնդել է, թե ոչ ոքի վրաերթի չի ենթարկել, բայց թե որտեղից է մեքենայի վրա արյուն հայտնվել, չի կարողացել բացատրել։ Ֆիշյանի դեմ քրգործ է հարուցվել։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
