Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ucom-ը և Team Telecom-ը ևս որոշել են անջատել Սոլովյովի հաղորդումները»․ Ա․ Բաբաջանյան

230
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 12:30
«Ucom-ը և Team Telecom-ը ևս որոշել են անջատել Սոլովյովի հաղորդումները»․ Ա․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ucom-ը և Team Telecom-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլ. Սոլովյովի հեղինակային հաղորդումները: Մնաց «Ռոստելոկոմը»»:
Հիշեցնենք, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն արգելափակել էր հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան