Զինծառայողների մահվան դեպքերը 69%-ով ավելացել են
2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ 2022 թվականի համեմատ դեպքերն ավելացել են 22-ով կամ 69 տոկոսով․ 2022 թվականի ընթացքում գրանցվել էր զինծառայողների մահվան 32 դեպք։ 7 դեպք վերաբերում է ինքնասպանությանը, ընդ որում՝ 5-ի պարագայում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնել, 2-ի դեպքում՝ ինքնասպանության հասցնել։ 3 զինծառայող սպանության զոհ են դարձել, 2-ը՝ ավտովթարի, 1-ական զինծառայող մահացել են կայծակնահարության և հոսանքահարման հետևանքով, 4 զինծառայողի մահվան պատճառ է դարձել հիվանդությունը։ Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ նախորդ տարի մահվան դեպքերի ցուցանիշի աճի համար էական գործոն է դարձել Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող է մահացել։ |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54