ՀԱՊԿ-ն պատասխանել է Փաշինյանի` պատասխանատվության գոտու վերաբերյալ հարցին
![]() Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է նրա ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես են նրանք արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքը անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- նշել են կազմակերպությունում։ Փաստաթուղթը, որին հղում են անում, 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»: |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
