Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ուժգին քամին վնասներ է հասցրել Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում

508
Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 10:06
Ուժգին քամին վնասներ է հասցրել Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում

Մարտի 30-ին, ժամը 15:30-ից 21:55-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել են ալեհավաքներ և տանիքների թիթեղներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։