Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Դանակահարություն` անչափահասների վեճի ժամանակ

489
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 21:48
Դանակահարություն` անչափահասների վեճի ժամանակ

Մարտի 27-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Գ-ն է, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում ծեծի է ենթարկվել: Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ նույն օրը ժամը 13։30-ին Անանուն փողոցում Հ.Գ․-ն վիճաբանել է 16-ամյա Դ․ Գ․-ի և 16-ամյա Ա․ Ղ․-ի հետ, որի ընթացքում Դ.Գ․-ն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ.Գ․-ին՝ պատճառելով նշված վնասվածքը: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում Դ.Գ․-ն և Ա.Ղ․-ն ծնողների հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո տեղափոխվել քննչական բաժին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: