Օգնության հասած ավտոմեքենան այրվել է
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի՝ որպես շարժական «վուլականիզացիա» օգտագործվող ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և «Volkswagen ID 6»-ի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի՝ ներսում գտնվող իր ողջ գույքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր: Սակայն, դեռ աշխատանքները չսկսած՝ օգնության եկած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06