Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արագածոտնում թոռը պապին կախված է գտել

735
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 21:30
Արագածոտնում թոռը պապին կախված է գտել

Այսօր՝ մարտի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 63-ամյա Վ․ Գ-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։