Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ

504
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 11:00
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» և հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում ,1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2.5-ամյա Աննա Գ-ն է, ով նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։ Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։