Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կապանում 15-ամյա անչափահասի են դանակահարել դպրոցի բակում

474
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 17:48
Կապանում 15-ամյա անչափահասի են դանակահարել դպրոցի բակում

Մարտի 21-ին «Կապան» ԲԿ են տեղափոխել 15 տարեկան անչափահաս Ս. Մ-ին և հայտնել, որ նա, իբր, աստիճաններից վայր ընկնելու հետևանքով ստացել է կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր։

Դեպքին ընթացք են տվել իրավապահները և պարզել են, որ նույն օրը ժ․ 22․00-ին, Կապանի 13 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Ս.Մ-ին դանակահարել է Կ.Մ-ն, որը ձերբակալվել է։ Ըստ հավանական վարկածի՝ 15-ամյա Ս. Մ-ին դանակահարել են այն բանի համար, որ նա Կ.Մ-ի ապակին կոտրել է, ինչից սկսվել է տհաճ խոսակցություն ու անչափահասին դանակահարել են։