Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Յուրի Մինասյանի սպանության մեջ մեղադրվող անձը հայտնաբերվել է»․ մանրամասներ

325
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 19:54
«Յուրի Մինասյանի սպանության մեջ մեղադրվող անձը հայտնաբերվել է»․ մանրամասներ

Մարտի 5-ին, ուշ երեկոյան Երևան քաղաքի Պուշկին փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) մեջ մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այդ մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․

«Նրան ներկայացվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։
Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։Նշված քրեական վարույթի հանգամանքները հրապարակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից 15․03․2024թ․, ուստի ներքո հրապարակում եմ դեպքի հանգամանքների և նախաքննության միջանկյալ արդյունքների վերաբերյալ հրապարակման հղումը»,- մանրամասնել է Աբրահամյանը։