ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունը «ենթարկվող» մարդկանց է փնտրում
![]() ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները իշխանությունների կողմից նշանառության տակ են։ Այս պահին Հայաստանում կա 23 պետական և 21 մասնավոր բուհ, որոնց գոյությունը հարցականի տակ է դրված մինչև 2030 թվականը, գրում է «ԱրմԼուր»-ը։ Բուհերի գոյությունը հարցականի տակ է, քանի որ նաև երկրի վարչապետն իր խոսքում հարցականի տակ է դնում բուհերի կրթական որակը՝ ասելով՝ եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա։ Պատճառն այն է, որ Հայաստնում 7 ուսումնական հաստատություն չունի ռեկտոր և դրանք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Այդ ուսումնական հաստատություններն են՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհերում քաոս է, նախարարությունը չի կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ գտնել և նշանակել ռեկտորներ։ Ինչպես բազմիցս գրել ենք, որ ոչ ոք ցանկություն չունի աշխատել ներկայիս իշխանության օրոք, սա գործում է նաև կրթական ոլորտում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
