Երևան-Սևան մայրուղում վթարված մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա. կա 8 վիրավոր
Մարտի 16-ին խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին ապա մոտ 30 մետր առաջ է ընթացել, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել ու արմատախիլ արել և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։ Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Երկու վթարների փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06