Ըստ հարցումների՝ «Եվրոտեսիլ-2024»-ում Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում
![]() «Եվրոտեսիլ-2024» երգի հեղինակավոր մրցույթի մասնակից երկրների բոլոր 37 երգերը հրապարակվել են, որի շրջանակում eurovisionworld.am կայքում քվեարկություն է ընթանում: Քվեարկության արդյունքներով Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նիդերլանդներն ու Հունաստանն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում: Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը: Կայքն արդեն շուրջ տասը տարի հարցումներ է իրականացնում մրցույթի երկրպագուների և հետաքրքրվողների շրջանակում: Նախորդ տարիների հարցումները փաստում են, որ կայքի քվեարկությունների սանդղակը համընկնում է մրցույթի հիմնական արդյունքներին: Չնայած կայքի քվեարկության արդյունքներին՝ «Յութուբ»-ում երգի տեսահոլովակների դիտումների պատկերը խիստ տարբեր է քվեարկության արդյունքներից: «Յութուբում» դիտումների քանակով Նիդերլանդները գլխավորում է ցուցակը 11 միլիոն դիտումով, իսկ Խորվաթիան՝ 2.7 մլն դիտում ունի: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինան 3.6 մլն դիտում ունի, Իսպանիան՝ 2.6 մլն, Լեհաստանը՝ 2.3 մլն, Իտալիան և Հունաստանը՝ 2 մլն, Իսրայելը՝ 1.8, Ֆինլանդիան՝ 1.7, Բելգիան՝ 1.6 մլն դիտում, Լիտվան 1.4 մլն դիտում, Շվեյցարիան՝ 1.3 մլն: Հայաստանը՝ մոտ 1 միլիոն դիտում: Կայքում Հայաստանի մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ: «Եվրոտեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
64728.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
20024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
14023.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16623.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
24720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
20519.10.2026, 15:00
