Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ու բռնկվել․ կա զոհ

386
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 10:24
«Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել ու բռնկվել․ կա զոհ

Մարտի 15-ին, ժամը 23:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ-ի (ծնված 1994թ․) դին։