Մանրամասներ՝ Պուշկին փողոցում դաժան սպանությունից
Նախորդ շաբաթ՝ մարտի հինգի լույս վեցի գիշերը, Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը նախօրեին մահացել է ստացված վնասվածքներից։ Յուրի Մինասյանն ինքն է ահազանգել ոստիկանություն, ասել, որ արնաքամ է լինում։ Հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, շուրջ 10 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ Սպանված տղամարդն այդ օրը եղել է Պուշկին 60 հասցեում գտնվող «Բիթլզ» ակումբում։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նա ակումբում է եղել ընկերների հետ և տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի հետ։ «Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ «Բիթլզ» ակումբի տնօրենը՝ Ռուբեն Ալանակյանը, որը չցանկացավ կադրում երևալ, ասաց՝ իրենք միջադեպի մասին չեն իմացել, ձայներ էլ չեն լսել, Յուրին և մյուսները ակումբից դուրս են եկել առանց վիճաբանելու։ Ակումբի տնօրենի տրամադրած տեսագրությունում երևեում է, թե ինչպես են ծեծկռտուքի ենթադրյալ մասնակիցները դուրս գալիս փաբից: Ակումբի տնօրենը նշեց, որ իրենք ունեն անվտանգության երեք աշխատակիցներ, որոնք այդ օրը ոչինչ չեն տեսել»,- ասել է ՔԿ խոսնակը։ Ենթադրյալ սպանություն կատարած անձին՝ Հարություն Մկրտչյանին, դեռ չեն հայտնաբերել։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06