Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

71 գիտնական հանդես է եկել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հայտարարությամբ

1039
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 22:06
71 գիտնական հանդես է եկել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հայտարարությամբ

2024 թվականի մարտի 11-ին «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ գիտնականների հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը և վերջինիս միացած գիտնականների անունները։ Ի լրումն տեղեկացնում ենք, որ հայտարարությունը բաց է բոլոր գիտնականների համար, ովքեր ցանկանում են միանալ (հայտարարությանը միանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հետևյալ էլ․ հասցեին [email protected] ՝ նշելով անուն, ազգանուն, գիտական կոչում կամ լրացնել հայտադիմում «Բնօրրան»-ի կայք էջով։

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ներքոստորագրյալներս, կրկին անդրադառնալով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը:

ա. Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարաության որոշումը, ինչպես նաև հեղինակի և այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ և սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային և անհեռատես: Ուստի, այլևս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց և/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ:

բ. Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին, և ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի:

Աշոտ Մելքոնյան - ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Ալբերտ Խառատյան - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր
Վիգեն Ղազարյան- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
Էդիկ Մինասյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ
Էդիկ Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչ
Աշոտ Փիլիպոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Խաչատուր Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Ամատունի Վիրաբյան-պատմական գիտությունների դոկտոր
Էդգար Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան
Ռուբեն Մելքոնյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
Արամ Քոսյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Հակոբ Սիմոնյան-հնագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հնագիտության բաժնի ղեկավար
Ալեքսան Յակոբեան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ
Սամվել Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկանի տեղակալ՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
Լեւոն Եպիսկոպոսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ
Հայկ Դեմոյան - պատմական գիտությունների դոկտոր
Կարեն Խաչատրյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վահան Մելիքյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Գևորգ Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Ռուբեն Սահակյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Արմեն Մարուքյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վալերի Թունյան -պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Ռուբեն Մանասերյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Հենրիկ Բախչինյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Արծվի Բախչինյան- բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Արմեն Հայրապետյան – պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Լիլիթ Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Արփինե Բաբլումյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Իսկուհի Ավանեսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Գոհար Վարդումյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Կարեն Թոխաթյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Հարություն Խուդանյան – գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վահե Սարգսյան – ուրարտագետ, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Քնարիկ Ավագյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Սեդա Օհանյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Անի Ֆիշենկճյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վահե Սարգսյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Կարեն Մկրտչյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վահագն Հարությունյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Մարիամ Գրիգորյան- ատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Տարոն Հակոբյան-պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
Վանիկ Վիրաբյան – պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս
Միքայել Բադալյան - պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն
Արմինե Սարգսյան-պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պատմության թանգարանի տնօրեն
Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ոստիկանության կրթահամալիրի դասախոս
Ռուսլան Ցականյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Հովհաննես Խորիկյան - պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ
Արթուր Մելիքյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս
Ավետիս Հարությունյան -պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Լևոն Սիմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Էդուարդ Մելքոնյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Սուսաննա Խաչատրյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Արմինե Եփրիկյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Մարիամ Եղյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Միքայել Մարտիրոսյան-պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Հայկ Գրիգորյան- պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Արման Մարտիրոսյան - պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Հովիկ Գրիգորյան – պատմական գիտությունների թեկնածու , դոցենտ , ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի դասախոս
Տիգրան Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի ասիստենտ,
Վարուժան Գեղամյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դոցենտ
Մհեր Աբրահամյան- պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնի դասախոս
Լիլիթ Մակարյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Մենուա Սողոմոնյան-պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ
Անուշ Հակոբյան-արվեստագետ
Սաթենիկ Վարդանյան- արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Արաքս Մարգարյան- արվեստագիտության թեկնածու, դոցենտ
Արթուր Ավագյան- արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
Նարեկ Պողոսյան- պատմական գիտությունների թեկնածու
Դավիթ Նահատակյան- ճարտարապետության թեկնածու, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հա­մալսարան»-ի դասախոս, Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորա­տորիայի ավագ լաբորանտ
Արտակ Հովհաննիսյան -պատմական գիտությունների թեկնածու
Հենրիկ Դանիելյան - հնագետ