Երևանի մի շարք փողոցներում ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն
![]() 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակում Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր և գեղազարդ ծառերով: Այս ուղղությամբ առաջին քայլն իրականացվել է դեռ 2023 թվականի մարտին՝ Մոսկովյան փողոցում: Այս տարի ծրագիրը լայն թափով կշարունակվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշել է, որ Երևանում ծառերի փոխարինումն ունի գիտական հիմքեր և միտված է Երևան քաղաքում դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը, շրջակա միջավայրի կայունացմանն ու երիտասարդացմանը: Արթուր Խալաթյանն, անդրադառնալով «Բալենի» (Սակուրա) տեսակի ծառեր տնկելու շուրջ բարձրացած աղմուկին, նշեց, որ ձեռք բերված մեծաքանակ ծառերի մեջ բալենիները կազմում են շուրջ 15-20 տոկոս, բալենիներ կտնկվեն ընդամենը 1 կամ 2 փողոցում: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Արթուր Խալաթյանը նշեց, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում: Նա ընդգծեց, որ Երևանի կոլորիտ են համարվում Արևելյան սոսին, Ամառային կաղնին, որոնք աշխատակիցները շատ զգուշությամբ պահում են, անգամ էտումներն են զգուշորեն իրականացնում: Ծառերի թարմացմանը բնակիչները դրական են արձագանքում՝ նշելով, որ արդեն իրենց կյանքն ապրած ծառատեսակներից մի շարք անհարմարություններ էին լինում։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
