«Հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի, ու Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի». լրագրողը՝ նախարարին
![]() «Նախորդ տարվա հուլիսին հայտարարություն հրապարակեցինք՝ ներկայացնելով, որ առաջիկայում կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպություններին միավորման համատեքստում քննարկումներ ենք սկսում, առաջարկել էինք բուհերին ու ինստիտուտներին՝ իրենց առաջարկները ներկայացնել: Արդեն աշխատանքային խմբեր ենք ձևավորել, որոնք մանրամասն քննարկելու են բոլոր տեսակետները: Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ընդգրկված են: Սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, շատ բան պետք է հաշվի առնվի, եղած կարծիքները սիրով կլսենք: Միակ ճիշտ ճանապարհը՝ քննարկումների միջոցով հասկանալն է՝ ո՞րն է լավագույն տարբերակը»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի ու Կոնսերվատորիայի հարցը առանձնացվի, նշել է. «Բուհերի միավորման ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրն օրենք է»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
