Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Սպանություն` Գյումրիում

451
Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 21:36
Սպանություն` Գյումրիում

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Պարեկները սահմանազատել են տարածքն, իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։