Երևան`   -6 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

ԵԽ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

1172
Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 21:30
ԵԽ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը

Եվրոխորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը:
Կողմ է քվեարկել 504 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 32–ը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված էր Եվրոմիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։
Հիշեցնենք՝ ԵԽ պատգամավորները կոչ են արել Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման ոլորտներում։