«Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին». Լիլիթ Բլեյան
![]() Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցնում են՝ որոշել եք կոնսերվատորիան տեղափոխել ակադեմիական քաղաքի տարա՞ծք, ասում են՝ հա, բայց այս շենքը մնում է բուհի բալանսի վրա։ Ուսումնական պրոցեսը որտե՞ղ է կազմակերպվելու։ Այստե՞ղ՝ Երևանի կենտրոնի բնական երաժշտական միջավայրո՞ւմ։ Չէ, ակադեմիական քաղաքի մասնաշենքում, բայց մի մտածեք, ձեզ համար այնտեղ դահլիճ էլ ենք սարքելո՜ւ։ Ու Կոնսերվատորիայի շենքը մնալու է բուհի բալանսի վրա... Ինչո՞ւ եք ուրեմն տեղափոխում։ Դե, որ էդ շենքի մենեջմենթի հաշվին հոգանք ակադեմիական քաղաքի ծախսերը։ Մենեջմենթը ո՞րն է։ Վարձակալությա՞մբ եք տալու։ Ի՞նչ է լինելու շենքի ներսում։ Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին։ Դե՜, մենեջմենթ լավ է հնչում, էդպես ենք ասում, մի խանգարեք, թողեք կախենք մեր փորձված լապշան ձեր հնազանդ ականջներին։ Աղբյուրը` Լիլիթ Բլեյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
