«Կոնսերվատորիան ձեր համար պատերը ճաքած հավաբուն չի, ոչ էլ վնասով աշխատող սաունա»․ Գևորգ Պետրոսյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ ստեղծված աղմուկին․ «Կոնսերվատորիան ձեր համար պատերը ճաքած հավաբուն չի, ոչ էլ վնասով աշխատող սաունա, որ քնից արթնանաք, որոշեք լուծարել, վերացնել, քանդել։ Դուք հասկանում եք՝ դա ի՞նչ հարված է մեր մշակույթին։ Այս իշխանությունը բոլոր արժեքները, որոնց վրա հիմնված է պետությունը, գրեթե ամբողջությամբ ոտնատակ է տվել, վերջում հասել է մշակույթին։ Ասում են՝ Կոմիտաս անունը պետք է դուրս գա շրջանառությունից, լսե՛ք, Կոմիտասով են հայ ժողովրդին մեծապես ճանաչում, ոչ թե Հովիկ Աղազարյանով կամ Վահագն Ալեքսանյանով։ Դե որ էդպես է, եկեք կոնսերվատորիան անվանենք Շանել Սյուզիի անունով, Երևանի պետական համալսարանը՝ ախուրյանցի Անոյի անունով, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ դալարիկցի Ժուժույի, Ագրարային համալսարանը՝ ղուշբազ Արփի Դավոյանի, Բժշկական համալսարանը՝ ջունգլի Անոյի անունով, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը՝ Էլթոն Ջոնի անունով։ Սենց են պետությունը, ազգը կործանում։ Որպես իրավաբան՝ ասեմ, որ այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը, որի 15-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը խրախուսում է կրթության, գիտության և մշակույթի զարգացումը. սա է՞ խրախուսումը»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։ Աղբյուրը` Գևորգ Պետրոսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
