Արդյոք դիետիկ հավելումներն օգնում են անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում
![]() Ըստ Mayo Clinic-ի փորձագետների, անհանգիստ ոտքերի համախտանիշը կամ Ուիլիս-Էկբոմ հիվանդությունը քնի և շարժման տարածված նյարդաբանական խանգարում է: Հնարավո՞ր է դրանից ազատվել վիտամիններ և այլ հավելումներ ընդունելով: Երկաթ. որպես կանոն՝ անհանգիստ ոտքերի համախտանիշը կապված է երկաթի ցածր մակարդակի հետ: Երկաթի դեֆիցիտի համար առավել նպաստավոր պայմաններ են հղիությունը, երիկամների հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, անեմիան։ 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի հավելումները մեղմում են անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանիշների սրությունը՝ համեմատած պլացեբոյի հետ: Այնուամենայնիվ, նախքան այս հավելումն ընդունելը պետք է խորհրդակցել բժշկի հետ: Երկաթ ստանալու լավագույն միջոցը մթերքներն են։ Մագնեզիում. դեռևս չկա բավարար հետազոտություն, որը ցույց կտա, որ մագնեզիումի հավելումները լրացուցիչ օգուտ են տալիս անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդկանց համար: Մելատոնին: անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների համար լավագույնն է խուսափել այս հավելումը ընդունելուց: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնինը կարող է մեծացնել ոտքերի շարժունակությունը այս համախտանիշով տառապողների մոտ: Վիտամին D. գիտնականները զգուշացնում են, որ շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիտամինն արդյունավետ է անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում: Հետևաբար, բժիշկները դեռ չեն կարող խորհուրդ տալ այն՝ որպես բուժման տարբերակ: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
