«Արմլուր»-ին հայտնի է դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:
«Արվեստների» ուղղության մեջ են մտնում 1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան 4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը 6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը
Հայաստանն ունենալու է մեկ «Կրթական» բուհ, որի մեջ կմտնեն
1 Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը 2 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 3 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների 1 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 3 ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը
«Դասական» ուղղության մեջ կմիավորվեն
1 Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը 2 Երևանի պետական համալսարանը 3 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 4 ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը 5 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը 6 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը 7 ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 8 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը 9 ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը 10 ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 11 ՀՀ պետական կառավարման ակադեմիան Ամենաներառականը թերևս «Տեխնոլոգիական» ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն.
1 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 3 ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը 4 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը 5 ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը 6 ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը 7 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը 8 ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը 9 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 10 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը 11 ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը 12 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը 13 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 14 ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը 15 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն 16 ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը 17 ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը 18 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը 19 Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը 20 «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը 21 Գիտուժ նախաձեռնությունը (հավանաբար) 22 Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար)
Իսկ երկու կառույցի հարցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ, թե «Տեխնոլոգիական» թե «Դասական» ուղղության մեջ կմտնեն ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը: