«Շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, հիմա էլ՝ ջուր չկա». Փաշինյան
332
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 11:24
![]() Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ դպրոցների, մարզադպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին ու շահագործման հանձնելու հստակ ժամկետներին. «Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադպրոցն, օրինակ, ե՞րբ է հանձնվելու աշակերտներին... Պրակտիկայում ի՞նչ ենք տեսնում՝ շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, երկրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, հոսանքը չեն միացրել, երրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, բայց ջուր չկա, էլի կարամ շարունակեմ: Ինձ համար շահագործման ժամկետն էն ա, երբ աշակերտները մտնում են էնտեղ ու նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»: ԿԳՄՍ նախարարը զեկուցեց, որ կոնկրետ Ջրառատի դպրոցը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա ապրիլի 30-ին: |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
