Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

247
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 20:30
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ «Opel»-ի մեջ եղել է 5 հոգի, ովքեր ընտանիքի անդամներ են, և մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: