Եղբայրները ձերբակալվել են դանակահարության և ծեծի մեղադրանքով
![]() Մարտի 4-ին՝ ժամը 16.12-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ անձինք Սևանի թերակղզում ծեծի են ենթարկում իրենց: Նշված վայր ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև ՊԾ կարգախումբ են մեկնել: «Պարզվել է, որ թերակղզու Ձկնորսների փողոցում սևանցի երիտասարդների միջև վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել, որի ընթացքում էլ 23-ամյա երիտասարդը դանակով հարվածել էր 32-ամյա համաքաղաքացու կրծքավանդակին: Ոստիկանները դանակահարված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության Սևանի բաժնում հաջորդ հաղորդումը հիվանդանոց տեղափոխվածի մորից էր. 63-ամյա կինը հայտնում էր, որ նույն վիճաբանության ժամանակ ձերբակալված 23-ամյա երիտասարդն ու 30-ամյա եղբայրը բռունցքներով խփել են իր դեմքին, գլխին, իսկ նրանցից մեկի ձեռքին եղած դանակը դիպել է իր ձեռքին և վնասել: Հաղորդում է տվել նաև 63-ամյա կնոջ 33-ամյա որդին. վերոհիշլալ եղբայրները ոտքերով ու բռունցքներով հարվածներ էին հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Սևանի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում եղբայրներից 30 տարեկանը նույնպես հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմին: Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
