Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի 2 ոտքը կտրվել է

180
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 17:30
Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի 2 ոտքը կտրվել է

Ակնայում հակահետևակային ականի վրա ադրբեջանցի հովիվ է պայթել, նրա 2 ոտքերը կտրվել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Տուժածին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հովիվը վիրավորվել է «նախկին շփման գծի չականազերծված տարածքում» անասուններին արածեցնելիս։