Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

ՀՀ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին

362
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 09:36
ՀՀ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

ՀՀ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին